Մանկական հոգեբանություն

Ծնողներին՝ի գիտություն

Սիրելի՛ ծնողներ‼️‼️‼️

Աչքերը կամ քիթը փոխանցվում են երեխային ժառանգաբար, իսկ դեմքի արտահայտությունն այն հայելին է, որում արտացոլվում են ընտանեկան հարաբերությունները։

Կյանքում հաջողությունների հասած մարդկանց ծնողները փոքր տարիքում ոչ թե անընդհատ ասել են նրանց << Ես ուզում եմ, որ դու հզոր, խելացի․․․ մարդ դառնաս>>, այլ պարզապես ասել են <<Ես չեմ կասկածում, որ դու հզոր, խելացի մարդ ես դառնալու>>։

Երեխային դաստիարակել, նշանակում է անընդհատ դաստիարակել ինքդ քեզ

Այն, ինչ մեծերին փոքր մի բան է թվում, կարող է խորը հետք թողնել երեխայի հոգում։

Շատ երեխաներ բացասաբար են վերաբերվում սովորել բառին, քանի որ շատերի համար այն ասոցացվում է կամքի նկատմամբ բռնության հետ։

Բժիշկ Սուզուկիի գաղտնիքը- երբ ծնողներն իրենց երեխաներին ստիպելով տանում են բժիշկ Սուզուկիի մոտ՝ ջութակի դասերի, նա թողնում է, որ երեխան անի ամեն ինչ՝ խաղա, նկարի․․․․ամեն ինչ, ինչ կցանկանա՝ բացի ջութակին դիպչելուց։ այդպես որոշ ժամանակ անց, երբ երեխայի՝ ջութակի հանդեպ հետաքրքրությունն այնքան է մեծանում, որ նա այլևս չի կարողանում <<դիմակայել>>, սկսվում են ջութակի ուսուցման դասերը։ Եթե ցանկանում է , որ ձեր երեխան որևէ բան սովորի և սովորի լավ՝ հետաքրքրություն առաջացրեք նրա մոտ։

Խելացի լինել կամ չլինելը կախված է ոչ թե ժառանգականությունից, այլ ջանքերից։

Ե՛վ այն դեպքում, երբ երեխան հանգիստ խաղում է իր հասակակիցների հետ, և՛ այն ժամանակ, երբ նա վիճում է, նա սովորում է ապրել կոլեկտիվում։ Եվ կարելի է ասել, որ ծնողի կողմից յուրաքանչյուր ներգործություն կամ արգելք՝ <<չի կարելի վիճել>> խանգարում է երեխայի՝ կոլեկտիվում հարմարման կարողության զարգացմանը։

Եթե դուք չեք կարողացել այնպես անել, որ ձեր երեխան գերազանցի ձեզ, գոնի մի հարցում թեկուզ մի փոքր, ուրեմն դուք ալարկոտ ծնող եք եղել։

Հատվածներ գրքից. «После трех уже поздно», Масару Ибуки

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s