Մանկավարժություն

Զարգացնում ենք երեխայի ստեղծարարությունը

Զարգացրե՛ք երեխաների ստեղծարարությունը(կրեատիվություն)։Դա չափազանց կարևոր է․․․

📗📗Զույգ բառեր
Երեխաները շրջանաձև նստում են, առաջին մասնակիցը
իրար հետ կապ չունեցող երկու բառ է ասում, երկրորդ
մասնակիցը պետք է, այդ երկու բառերն օգտագործելով,
տրամաբանորեն ճիշտ շարադրված նախադասություն
կազմի։


📗📗Վայրերի մեթոդ
Երեխաներին նախապես ներկայացնում ենք, որ գոյություն
ունեն հեշտ մտապահման տարբեր մեթոդներ, օրինակ, եթե ցանկանում ենք, ինչ-որ բառեր մտապահել, պատկերացնում
ենք, որ գնում ենք մեզ բավական ծանոթ մի ճանապարհով և այդ բառերը փորձում ենք տեղավորել այդ ճանարհին՝ ասենք ծառի վրա, խանութի պատին և այլն։
Այնուհետև երեխաներին խնդրում ենք պատկերացնել նման
մի վայր և թվարկում ենք բառերը, որոնց իրենք պետք է
մտովի փորձեն տեղավորել այդ վայրում։ Մասնագետը
թվարկում է 10-12 բառ՝ բարձ, աթոռ, արջուկ, երեխա, դույլ,
երջանիկ, լվացարան, գիրք, թղթադրամ, ձուկ և այլն։ Վերջում երեխաներին խնդրում ենք պատմել իրենց
ճանապարհորդության մասին և ստուգում ենք, թե արդյոք
բառերը ճիշտ են մտապահվել, թե ոչ։
📗📗Տաք ձյուն
Մասնակիցներին առաջարկում ենք մտածել մի քանի
առարկաների կամ երևույթների միացություն, որոնք չկան
իրականում և հավանական է, որ երբևէ չեն լինի։ Օրինակ՝
տաք ձյուն, կամ սև լույս, ծեր երեխա և այլն։ Կարող են նաև
նկարել այդ երևույթները։
📗📗Կախիչ
Երեխաները բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր
խմբին 1 կախիչ ենք տալիս, պետք է փորձեն որքան
հնարավոր է շատ պատասխաններ մտածել՝
պատասխանելով հետևյալ հարցերին՝
 Ի՞նչ կարելի է անել այս կախիչի հետ  Ինչ չի կարելի անել այս կախիչի հետ։
📗📗Ինչն ունի․․․
Մասնակիցներին առաջարկում ենք մտածել որքան
հնարավոր է շատ առարկաներ, որոնք ունեն, օրինակ՝
կափարիչ, կամ սև գույն և այլն։
Հատված <<Երեխաների հետ հոգեբանական աշխատանք 2 >> գրքից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s